44724 դիտում
13:15 02-01-2017
Տավուշի մարզում պայմանագրային զինծառայողը Opel-ով բախվել է արգելապատնեշին. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, 34-ամյա Գագիկ Ղազինյանը Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհին իր վարած Opel Astra մակնիշի 34 ՍD 968 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի արգելապատնեշին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 60-ամյա Աղունիկ Մելքոնյանը, 8-ամյա Մայա Ղազինյանը, 9-ամյա Վախթանգ Ղազինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Գ. Հասրաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Մ. Գիշյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Ղազինյանն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, Վ. և Մ. Ղազինյանները նրա երեխաներն են, իսկ Ա. Մելքոնյանը՝ մայրը։
[color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
73162 դիտում
12:13 01-01-2020
Արտակարգ դեպք Տավուշի մարզում․ 38-ամյա պայմանագրային զինծառայողը հրազենային վանսվածքներով տեղափոխվել է հիվանդանոց