211652_close_icon
views-count2255 դիտում article-date 22:00 31-12-2019

Վստահ եմ, որ արձանագրելու ենք նոր ձեռքբերումներ. ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ամանորյա ուղերձը

«Սիրելի հայրենակիցներ, Ընդամենը մի քանի ժամից մենք մուտք կգործենք 2020 թվական: Մենք մտնում ենք ոչ միայն նոր տարի, այլև մեր երկրի ու հասարակության զարգացման նոր փուլ: Վստահ եմ, որ արձանագրելու ենք նոր ձեռքբերումներ մեր պետության, անվտանգության ու հանրության գործունեության բոլոր ասպարեզներում: 2019 թվականը կայացման, հեղափոխության ամրապնդման տարի էր, իսկ 2020-ը զարգացման ու նվաճումների տարի կլինի։ Այս տարվա գլխավոր ձեռքբերումներից է սահմանին տիրող հարաբերական խաղաղությունը, որի արդյունքում մարդկային կյանքեր են փրկվել։ Սրանից ավելի կարևոր ձեռքբերում դժվար է պատկերացնել։ 2019 թվականի բոլոր հաջողությունների արդյունքում մենք ձեռք ենք բերել ինքնավստահություն ավելի մեծ նպատակներ առաջադրելու և դրանց հասնելու համար։ Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ այս օրերին շուրջ բոլորը իշխեն բարձր տրամադրությունն ու լավատեսության ոգին: Թո՛ղ Նոր տարին խաղաղություն և բարօրություն բերի ձեր ընտանիքներին ու մեր երկրին»։ [b]ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան[/b]

Նմանատիպ նյութեր