211652_close_icon
views-count1831 դիտում article-date 16:23 09-05-2019

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը նվիրված մայիսյան եռատոնին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ նվիրված մայիսյան եռատոնին։ Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան եռատոնի կապակցությամբ: Հիրավի Շուշիի ազատագրումը մեր պատմության փառավոր էջերից մեկն է: «Հարսանիք լեռներում» օպերացիան սեփական ուժերին հավատալու, անիրական թվացող բարձունքներ գրավելու, շրջափակում ճեղքելու փայլուն օրինակ է: Ինչպես ավելի վաղ Սարդարապատում, այնպես էլ Շուշիում հայ ժողովուրդը ցույց տվեց, որ սեփական ուժերով կարող է հաղթանակ կերտել և տեր կանգնել հայրենիքին ու ճակատագրին։ Այսօր մենք տոնում ենք նաև Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը։ Հաղթանակ, որի կերտման գործում անուրանալի է հայ ժողովրդի ավանդը։ Դա հաղթանակ էր համաշխարհային չարիքի դեմ, դա հաղթանակ էր, որում փայլեց հայ ռազմական միտքն ու հայ զինվորականների հերոսությունը։ Շուշիի ազատագրումով նաև հիմնադրվեց հայոց պետականության և անվտանգության հենասյուներից մեկը՝ պաշտպանության բանակը, որը կարճ ժամանակում բազմաթիվ հաղթանակներ է գրանցել և այսօր էլ անառիկ է պահում մեր հայրենիքի այս հատվածը։ Փառք ու պատիվ նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհել Արցախի համար պայքարում։ Շուշին առաջին հերթին հայկական ռազմական մտքի գործադրման փայլուն օրինակ է։ Հենց միտքն է հանդիսացել հաղթանակի ապահովման գլխավոր գործոնը։ Այդ օպերացիան այսօր էլ օրինակելի է և հուշում է, որ ցանկացած շրջափակում հնարավոր է հաղթահարել, եթե հաղթահարման մտածողություն է ձևակերպվում»։

Նմանատիպ նյութեր