211652_close_icon

ԱՄՆ-ում դեմոկրատները Դոնալդ Թրամփի իմփիչմենթ են նախաձեռնել

views-count6570 դիտում article-date 22:52 13-07-2017
Ամերիկացի դեմոկրատ կոնգրեսականներ Բրեդ Շերմանն ու Էլ Գրինը նախաձեռնել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթը։ Պատճառը վերջինի կողմից նախընտրական քարոզարշավի ընթացքում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հետաքննությանը խոչընդոտելն է։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Շերմանը։ «Վերջերս տարածված տեղեկության համաձայն՝ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում ձգտել է ստանալ Ռուսաստանի աջակցությունը։ Այժմ այն տպավորությունն է, թե նախագահը թաքցնելու բան ունի, եթե հաշվի առնենք, որ նա փորձում էր հետաքննությունն «ուղղել» Մայքլ Ֆլինի կողմ և ՌԴ-ի նկատմամբ ավելի լայն հետաքննություն սկսել։ Վստահ եմ, որ նրա զրույցները ՀԴԲ-ի նախկինն տնօրեն Ջեյմս Քոմիի հետ և նրան աշխատանքից հեռացնելը արդարադատությանը խոչընդոտելու նպատակ են ունեցել»,- պնդում է կոնգրեսականը։ Սպիտակ տանը ժպիտով են արձագանքում դեմոկրատների փորձերին։ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսն ասել է, որ դեմոկրատների նախաձեռնությունը ծիծաղելի է և քաղաքական խաղ է՝ իր ամենավատ դրսևորումներով։

Նմանատիպ նյութեր