3189 դիտում
13:12 31-12-2019
Այս ամենից երկու ելք կա. կա՛մ ՍԴ-ն կդիմանա, և մենք վերջապես կունենանք անկախ դատական համակարգ, կա՛մ մենք կհայտնվենք նույն կոտրած տաշտակի առաջ. Փաստաբան. Tert.am
Պատմական ժամանակաշրջան ենք ապրում, և այս ամենից երկու ելք կա. կա՛մ Սահմանադրական դատարանը կդիմանա, և մենք վերջապես կունենանք անկախ դատական համակարգ, և այլևս ոչ մի իշխանություն չի կարողանա իր կամքը փաթաթել դատական համակարգին, կամ կլինի հակառակը, և մենք կհայտնվենք նույն կոտրած տաշտակի առաջ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/12/31/ervand-varosyan/3177171?fbclid=IwAR3E8Ht_V838fSi4k0yQhW9S2PbpuQLLvdj3fDWVqEHW3LITiCDHHAoA3C0]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը` անդրադռնալով Սահմանդրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին:
«Ժամանակը ցույց կտա, թե արդյոք այս ամեն ինչից մեր պետությունը կշահի, թե կտուժի: Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը դեռ իրեն պահում է այնպես, ինչպես պետք է պահի Սահմանադրական դատարանը»,-ասաց նա:
Երվանդ Վարոսյանը ընդհանուր դատաիրավական համակարգի պատկերը տխուր գնահատեց, և նշեց, որ չկա ոչ մի փորձ, քայլ, ծրագիր, ճանապարհային քարտեզ, թե ինչպես է իշխանությունը տեսնում դատական համակարգի ընդհանուր բարեփոխումը: «Արդյոք իշխանությունը ցանկանում է, որ դատական համակարգը լինի իրենից անկախ, թե չի ցանկանում, արդյոք ցանկանում է, որ այն համալրված լինի պրոֆեսիոնալ, համարձակ, իրենց կոչմանը արժանի դատավորներով, թե մորթապաշտ կամակատարներով: Մենք այս ամենը չենք տեսնում, դրա փոխարեն տեսնում ենք իշխանության կողմից ջղաձիգ արձագանքներ ցանկացած ոչ դուրեկան դատական որոշման և տեսնում ենք քար լռություն` սրտին հաճելի որոշումների պարագայում: Սա մեզ ոչ մի տեղ տանող իրավիճակ է, երբ չկա մոտեցում ընդհանրապես ապագայի հետ կապված, բայց կան այժմեական զգանցումունքային արձագանքներ այս կամ այն որոշումներից հետո»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանքին, ապա Երվանդ Վարոսյանն ասաց, որ այս գործում իրավական տարրը երրորդական է, և իր զարմանքը արտահայտեց իր գործընկերների նկատմամբ, ովքեր փորձում են իրավական առումով ինչ-որ բան բացատրել` անձեռնմխելիություն, նախկին, ներկա Սահմանադրություն և այլն: «Սա իրավական պրոցես չէ առհասարակ»,-ասաց նա:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/12/31/ervand-varosyan/3177171?fbclid=IwAR3E8Ht_V838fSi4k0yQhW9S2PbpuQLLvdj3fDWVqEHW3LITiCDHHAoA3C0]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
5510 դիտում
10:20 10-02-2017
Քաղաքապետ Սարգիս Մուրադյանը կոտրած տաշտակի առջև է. «Չորրորդ իշխանություն»
32952 դիտում
16:35 23-05-2017
Հայաստան վերադարձած սփյուռքահայը հայտնվել է «կոտրած տաշտակի առջև». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2539 դիտում
14:44 03-11-2019
«Ժողովուրդը» մնաց հին ու կոտրած տաշտակի առջև․ Արթուր Ղազինյան
Այս բաժնից
469 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
616 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
502 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը