Տաքսու վարորդը ներկայացել է բացատրական աշխատանքների արդյունքում
Դեկտեմբերի 28-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 27-ին պայուսակը մոռացել է տաքսի ավտոմեքենայի սրահում, որի մեջ եղել է դրամապանակ, արծաթյա շղթա, փող, վարորդական իրավունքի վկայական, բանկային և նույնականացման քարտեր։ Դեկտեմբերի 28-ին, ժամը 14.47-ին, կինը կարճ հաղորդագրություն էր ստացել, որ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող բանկոմատից փորձել են փող կանխիկացնել:
Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսու վարորդը Տիգրան Մեծի պողոտայում ապրող 22-ամյա երիտասարդն է, որը տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրասատվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]