Բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է մեղայականով
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 23-ին, ժամը 17.00-ին, մեղայականով բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Համբարձում Գ.-ն, որը 2007 թ. հունվարի 20-ից ՌԴ Սվերդլովի մարզի Եկատերինբուրգ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 3-րդ մասի /մարմնական վնասվածք/ մեղադրանքով:
[b]ՀՀ Ոստիկանություն[/b]