Ողբերգական դեպք Երևանում. թիվ 42 երթուղին սպասարկող ГАЗель-ը բախվել է էլեկտրասյանը. կա 1 զոհ, 7 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ դեկտեմբերի 30-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում  թիվ 42 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի  24 86 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանցյան փողոցում,  դեռևս  անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 42/1 տան դիմաց տեղադրված փայտե էկեկտրասյանը: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու  7 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները ՝ Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Վթարի մասին  Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխացնել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Աամվելյանի և հատկապես կարևոր գործորվ ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի  242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ: 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: 
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ  վիրավորներին առաջինը օգնութան են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի  1-03 շտապօգնության բժիշկներն ու «Աստղիկ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը: 
Օպերատիվորեն  ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան հրշեջ-երկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված երթուղին սպասարկում է Հարավ-արևմտյան թաղամասից մինչև «Գրանդ Սպորտ»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


