5307 դիտում
14:44 30-12-2019
Կոչ Նիկոլ Փաշինյանին. հրաժարվե´ք պարգևավճարներից՝ հօգուտ դիրքապահների. Գագիկ Համբարյան. Aravot.am
[url=https://www.aravot.am/2019/12/30/1086162/?fbclid=IwAR0XbYHckKSjPAMJn1H0tOjwHLvgPIPrT5mdb7upgDqWbVY9rcuKvuNJtmk]Aravot.am[/url]-ը գրում է. ԱԺ պատգամավորներից մեկը գրառում է կատարել և տեղեկացրել, որ Ամանորին ընդառաջ մեր սահմանի անառիկությունն ապահովող դիրքապահները և պայմանագրային զինծառայողները ստացել են ընդամենը 4000 դրամ պարգևավճար… Այո՛, 4000 դրամ…
Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա սա գործող իշխանությունների խայտառակությունն ու անամոթությունն է…
Ես վաղուց էի հասկացել, որ, այսպես կոչված, “Թավշյա հեղափոխությունը” հասարակությունն իրականացրեց, որ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի դիլետանտ և անգրագետ թիմը մեր հաշվին վայելի կյանքը, բայց ես չէի պատկերացնում, որ պետական բյուջեի թավշյա “թալանը” այն մակարդակի է հասնելու, որ իշխանություններն ընդամենը գրոշներ են նետելու իրենց կյանքը մեր անվտանգության համար վտանգող զինվորականներին…
Ազգովի հեղափոխություն արեցինք, որ Փաշինյանի թավշյա նախարարները ստանան 1,5 միլիոն դրամ աշխատավարձ, թավշոտ փոխնախարարները և մարզպետները՝ 1 միլիոն դրամ… Էլ չեմ ասում պարգևավճարների մասին… Հետաքրքիր է, վերը նշված անձինք կամ, ասենք, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով միայն 2019 թ-ի դեկտեմբերին ստացել է 2 միլիոն 976 հազար 300 դրամ պարգևավճար, կամ, ժամանակին Մեծամորում բնակվող միայնակ զինվորական հոր խնդիրների մասին ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանին հարց տվող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը և նրա կուսակից ընկեր Ալեն Սիմոնյանը, ովքեր նույն դեկտեմբերին ստացել են 2 միլիոն 222 հազար 304 դրամ պարգևավճար, ինչպես են հանգիստ քնում` իմանալով, որ իրենց և իրենց ընտանիքների հանգիստ քունն ապահովող մարդիկ ստացել են 4000 դրամ պարգևավճար…
Սա անընդունելի է… Կոչ եմ անում Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին իր կուսակից ընկերների կողմից ստացված պարգևավճարների 50 տոկոսն ուղղել մեր դիրքապահների և պայմանագրային զինծառայողներին մարդավայել պարգևավճարներ տրամադրելուն…
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/12/30/1086162/?fbclid=IwAR0XbYHckKSjPAMJn1H0tOjwHLvgPIPrT5mdb7upgDqWbVY9rcuKvuNJtmk]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
81901 դիտում
18:15 01-09-2018
Գագիկ Համբարյան. Նիկոլ Փաշինյանին չի հավատում ո՛չ Եվրոպան, ո՛չ Ռուսաստանը. Tert.am
Այս բաժնից
1582 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ