Գագիկ Համբարյան. Նիկոլ Փաշինյանին չի հավատում ո՛չ Եվրոպան, ո՛չ Ռուսաստանը. Tert.am
Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում նոր իշխանությունների պաշտոնավարման օրոք շատ խնդիրներ կան:
Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/09/01/Gagik-hambaryan/2779620]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Ցավոք, այն բանից հետո, ինչ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը խիստ կասկածամիտ է դարձել Հայաստանի արտաքին կողմնորոշման հարցում: Ռուսաստանը բացահայտ ցույց տվեց իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: ՀՀ իշխանությունները կոպիտ սխալ թույլ տվեցին, երբ փորձեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ձերբակալել»,- ասաց Համբարյանը:
«Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո հայտարարեց, որ շարունակելու են վարել այն արտաքին քաղաքականությունը, որը եղել է նախորդների ժամանակ: Սա ենթադրում էր սերտ համագործակցություն ՌԴ–ի հետ: Բայց նայե՛ք, թե ովքեր են Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները: Ռուսական մամուլը պարբերաբար գրում է, որ նրանց մեծ մասը արևմտյան բուհեր են ավարտել, արևմտյան գաղափարախոսություն են տարածում, համագործակցել են հակառուսական կողմնորոշում ունեցող խոշոր ՀԿ-ների հետ, ժամանակին մասնակցել են հակապուտինական հանրահավաքների: Սա չի կարող իր ազդեցությունը չունենալ»,- մանրամասնեց նա:
Ավելին, ըստ Գագիկ Համբարյանի, Արևմուտքն էլ «կուլ չտվեց խայծը, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո կարող է լինել արտաքին քաղաքականության փոփոխություն»:
Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/01/Gagik-hambaryan/2779620]սկզբնաղբյուրում.[/url]