211652_close_icon

«Ադրբեջանում շարունակում են ցնծալ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակումներից»․ Գագիկ Համբարյան. aravot.am

views-count2275 դիտում article-date 22:21 05-06-2025
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանում ցնծում են Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ վարվող քաղաքականությունից։ Ըստ քաղաքագետի, այն ադրբեջանական գրեթե բոլոր խոշոր կայքերի քննարկման կարևոր թեմաներից է․ չկա օր, որ անդրադարձ չլինի, նրանք իրենց գոհունակությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի վարած հակաեկեղեցական քաղաքականության նկատմամբ ու քննարկում են, թե ինչ օգուտ կարող է ստանալ պաշտոնական Բաքուն այս ամենից։

«Ինձ համար բացարձակ զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանը նոր արշավ սկսեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրեն Կովկասի մահմեդականների առաջնորդ հռչակած Ալաշյուքյուր Փաշազադեի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին հնչեցրած զառանցանքներից անմիջապես հետո, որտեղ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն մեղադրեց տարածաշրջանային վտանգ ներկայացնելու մեջ։ Ի դեպ, նշեմ, որ Ադրբեջանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և նրա սպասավոր բարձր հոգևորական դասն անվանվում են ֆաշիստ գործիչներ, որոնք հակաադրբեջանական դիրքորոշում ունեն»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում 

Նմանատիպ նյութեր