211652_close_icon
views-count1548 դիտում article-date 13:40 30-12-2019

Հրայր Թովմասյանի հարցաքննությունը հետաձգվել է

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննությունն այսօր չի կայանա։ Այս մասին [url=https://news.am/arm/news/552409.html?fbclid=IwAR1JYLQzD0dKJstw8WjkDXv1DFXa-pdGU21vyjMRqSlVD4OkPwpaA_3siAo]NEWS.am[/url]-ին հայտնեց Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ Նշենք, որ պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել նախաքննական մարմին՝ այսօր նախատեսված հարցաքննությունը հետաձգելու պահանջով: Հետաձգցելու միջնորդություն ներկայացվել էր այն պատճառով, որ Հրայր Թովմասյանի մյուս պաշտպան Միհրան Պողոսյանը գտնվում է արձակուրդում եւ բացակայում է հանրապետությունից։ Հիշեցնենք, դեկտեմբերի 27-ին, ՍԴ նախագահին մեղադրանք է առաջադրվել: Նույն օրը քննիչները ՍԴ-ում հարցաքննել էին Հրայր Թովմասյանին, այնուհետ նրան դեկտեմբերի 30-ին հրավիրել էին ՀՔԾ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ): Խոսքը նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։ ՍԴ նախագահը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, եւ հրաժարվել է ցուցմունք տալ։ Նա լրագրողների հետ զրույցում ասե էր, որ մեղադրանք առաջադրելն իր համար անակնկալ չէր, քանի որ վեց ամիս առաջ իրեն զգուշացրել էին, որ եթե հրաժարական չտա, մեղադրյալի կարգավիճակում կհայտնվի։

Նմանատիպ նյութեր