211652_close_icon
views-count1282 դիտում article-date 10:53 10-10-2014

Հրայր Թովմասյանի օգնականն իրեն դեռ «պարոն նախարար» է ասում. ՉԻ

«Հրայր Թովմասյանն աշխատակազմում մի օգնական ունի, որին իր հետ է տարել խորհրդարան: Մոտ 25-ամյա երիտասարդը, օրինակ, կարող է զանգահարել իրենից մի քանի տասնամյակ մեծ ու իր տարիքի չափ աշխատանքային փորձ ունեցող վարչության պետերին, ու նրանց հրահանգել՝ «շուտ եկեք ինձ մոտ»: Օգնականի անտաշ վերաբերմունքը ԱԺ աշխատակիցները կապում են նրա ղեկավարի՝ Հրայր Թովմասյանի հետ,- գրում է «ՉԻ»-ն և հավելում. «Ամենազավեշտալին այն է, որ Թովմասյանն այս օգնականին հետը բերել է նախկին աշխատավայրից՝ ՀՀ արդարադատության նախարարությունից, և երիտասարդը Թովմասյանին հիմա էլ դիմում է «պարոն նախարար» արտահայտությամբ: Սա կողքից բավականին ծիծաղելի է, և ԱԺ-ում աշխատողներն այս դիմելաձևը լսելիս հազիվ են զսպում ծիծաղները: Ի դեպ՝ ականատեսների պնդմամբ՝ այս դիմելաձևը դուր է գալիս Հրայր Թովմասյանին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր