«Նիկոլ, այն ամեն վատը, որ անում ես իրականում միայն օգուտ է բերելու մեզ բոլորիս». Արա Վարդանյան
Նիկոլ, ես շնորհակալ եմ քեզ. Շնորհակալ եմ, որ ի վերջո պատռեցիր բոլորի դիմակները, շնորհակալ եմ քեզ, որ արթնացրիր մեր մեջ հայրենասիրությունը, որը կարծես թե հանգչում էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/ara.vardanyan.77/posts/10221901098059097]էջում[/url] գրել է «Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«Ավարտվում է 2019 թվականը և կա մեկ անձ ում ես ի սրտե ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Նիկոլ, ես շնորհակալ եմ քեզ. Շնորհակալ եմ, որ ի վերջո պատռեցիր բոլորի դիմակները, շնորհակալ եմ քեզ, որ արթնացրիր մեր մեջ հայրենասիրությունը, որը կարծես թե հանգչում էր։ Այն ամեն վատը, որ անում ես իրականում միայն օգուտ է բերելու մեզ բոլորիս։
Գալիք 2020 թվականին ես քեզ շատ եմ կարոտելու։
Թող Աստված քեզ քո սրտով տա....»,- գրել է նա: