Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի Մոսկվայում անցկացված արագ շախմատի աշխարհի առաջնությունում 15 հնարավորից վաստակելով 11,5 միավոր, նվաճեց չեմպիոնի կոչումը։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 10 միավորով գրավեց 5-րդ տեղը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը 9,5 միավորով գրավեց 18-րդ տեղը, Գաբրիել Սարգսյանը վաստակեց 8,5 միավոր և 54-րդն է, Զավեն Անդրիասյանը 8 միավորով 71-րդն է, Մանուել Պետրոսյանը 8 միավորով զբաղեցրեց 75-րդ, Արման Փաշիկյանը 7,5 միավորով 108-րդն է, Տիգրան Պետրոսյանը 6,5 միավորով 161-րդն է։