Վասիլի Իվանչուկը` արագ շախմատի աշխարհի չեմպիոն, Արոնյանը 9-րդն էր
Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը: 15 տուրից հետո երեք շախմատիստ` Վասիլի Իվանչուկը, Ալեքսանդր Գրիշչուկը և Մագնուս Կարլսենը վաստակեցին 11-ական միավոր և կիսեցին 1-3-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո չեմպիոնի տիտղոսը նվաճեց Վասիլի Իվանչուկը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ալեքսանդր Գրիշչուկը, իսկ Մագնուս Կարլսենը արժանացավ բրոնզե մեդալի:
Մեր շախմատիստներից Լևոն Արոնյանն իր ակտիվում գրանցեց 9.5 միավոր և գրավեց 9-րդ հորիզոնականը, Հրանտ Մելքումյանը 9 միավորով հայտնվեց 18-րդ հորիզոնականում, իսկ Վլադիմիր Հակոբյանը գրավեց 39-րդ հորիզոնականը:
Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին և 30-ին: