3807 դիտում
16:26 28-12-2019
ՊՆ-ն պարզաբանում է տարածել դիրքապահ զինծառայողների պարգևավճարների նվազման լուրի առնչությամբ
Մի շարք լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների կապակցությամբ, թե «դիրքապահ զինծառայողների պարգևավճարները նվազեցվել են», ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել:
««Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի 3-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր մարմնի համար պարգևատրման ֆոնդը կազմվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի միջոցներից:
ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով զինված ուժերում զինծառայողներին միանվագ գումարով պարգևատրելու նպատակով սահմանվել է համապատասխան խրախուսման ֆոնդ և հատկացվել զորամասերին: Ուսումնական տարվա արդյունքներով, համաձայն «Կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի դրույթների` տարվա ընթացքում իրականացվել է լավագույն զինծառայողների խրախուսումը:
«Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն` զինծառայողները կարող են պարգևատրվել նաև աշխատավարձի տարեկան ֆոնդի տնտեսված միջոցներից, ըստ որի, լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողների քանակական համամասնությամբ, խրախուսման կարգով, իրականացվել են նշված պարգևատրումները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է պարզաբանման մեջ:
Նմանատիպ նյութեր
14348 դիտում
19:31 26-10-2017
Վեոլիա Ջուր-ը պարզաբանում է SHAMSHYAN.com-ում հրապարակված լուրի վերաբերյալ
2340 դիտում
10:55 23-10-2019
Քննչական կոմիտեն պարզաբանում է «Փաստ» օրաթերթի համարում տեղ գտած լուրի կապակցությամբ
Այս բաժնից
1084 դիտում
13:25 12-01-2025
Իրանից պատվիրակություն կժամանի Հայաստան
1870 դիտում
13:13 12-01-2025
Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան
694 դիտում
12:59 12-01-2025
ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ