211652_close_icon
views-count1091 դիտում article-date 10:12 28-12-2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 100 հա տարածք

Դեկտեմբերի 27-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 70 հա, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 2500 քմ, Գորիս-Երևան ավտոճանապարհին՝ 30 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր