211652_close_icon
views-count3220 դիտում article-date 20:00 27-12-2019

Կողբ համայնքի աշակերտներն այցելել են զորամաս

Բանակ-կրթական հաստատություններ փոխգործակցության շրջանակում Կողբ համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի ավարտական դասարանի աշակերտներն այցելել են 3-րդ զորամիավորման N զորամաս: « Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դպրոցականները ծանոթացել են զինծառայողների առօրյային, զորամասի անցած մարտական ուղուն, սպառազինությանն ու տեխնիկային։ Աշակերտների հետ զորամասի սպաներն անցկացրել են նաև դաս-պարապմունք։

Նմանատիպ նյութեր