3073 դիտում
18:00 26-03-2014
«Բաց դռներ» ծրագրի շրջանակներում ԱԺ էին այցելել Երեւանի թիվ 115 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները
Մարտի 26-ին Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում ԱԺ էին այցելել Երեւանի Սոս Հովսեփյանի անվան համար 115 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:
Բաց դասը վարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով աշակերտներին պատմեց Ազգային ժողովի գործունեության, համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի, մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքների մասին: Պարոն Դավթյանը սիրով պատասխանեց աշակերտների բոլոր հարցերին, որոնք վերաբերում էին մասնավորապես բուհերի պետպատվերների քանակին, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, արտագաղթին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրերին:
ԱԺ նիստերի դահլիճում աշակերտները լուսանկարվեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, ով զրուցեց հյուրերի հետ, լսեց դպրոցին առնչվող բոլոր խնդիրները, հորդորեց աշակերտներին լավ սովորել, ուսումնառության տարիները արդյունավետ օգտագործել եւ զինվել գիտելիքներով` նշելով, որ ԱԺ-ի դռները միշտ բաց են մեր ապագան կերտողների առջեւ:
Նմանատիպ նյութեր
1513 դիտում
16:00 25-03-2023
Լեռնապատի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները հյուրընկալվել են խորհրդարանում
2299 դիտում
21:45 19-05-2021
ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն այցելել են ԱԻՆ, ծանոթացել փրկարարի առօրյային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
6217 դիտում
18:22 21-02-2018
Մ․Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտներն այցելեցին ոստիկանության կրթահամալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
787 դիտում
19:36 10-02-2025
Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագրի չորրորդ բաժինը. տեսանյութ
787 դիտում
18:13 10-02-2025
ՀՀ նախագահը և Իրանի դեսպանն ընդգծել են երկու երկրների միջև սերտ կապերի ամրապնդման անհրաժեշտությունը