1501 դիտում
18:13 27-12-2019
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների դիվանագետների հետ
Դեկտեմբերի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ամփոփիչ հանդիպում Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ-Զաաբիի (Mohamed AlZaabi), Եգիպտոսի դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի (Bahaa El Din Bahgat Dessouki), Լիբանանի դեսպան Մայա Դաղերի (Maya Dagher), Իրաքի դեսպանության երրորդ քարտուղար Դալյա Ահմեդի (Dalya Ahmed) և Սիրիայի դեսպանության հյուպատոս Բաշար Սաֆիեի (Bashar Safie) հետ:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց մերձավորարևելյան ուղղությամբ Հայաստանի վարած քաղաքականությունը և առաջնահերթությունները: Մերձավորարևելյան տարածաշրջանի գործընկերների հետ ամփոփվեցին ընթացիկ տարվա ընթացքում համատեղ իրականացված աշխատանքները՝ գոհունակությամբ արձանագրելով ձևավորված օրակարգերի բազմակողմանիությունը: Միաժամանակ քննարկվեցին առաջիկա տարում նախատեսվող կարևոր միջոցառումներն ու ծրագրերը:
Որպես նոր հեռանկարային ուղղություններ` Միջին Արևելքի արաբական երկրների դեսպաններին ներկայացվեցին հայաստանյան բուհերի օտարերկրյա ուսանողների ընդունելության հնարավորությունները և բարձրագույն կրթության ոլորտում փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարներն արաբական երկրների համալսարանների հետ: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի մարզերի արտադրանքի արտահանման ու զբոսաշրջության զարգացման հնարավորություններին:
Նմանատիպ նյութեր
2751 դիտում
10:49 22-06-2019
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Վրաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագետների հետ․ «Ազատություն»
1987 դիտում
22:16 25-05-2021
ԱԳ նախարարի պաշտոնակատարը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հետ
Այս բաժնից
712 դիտում
20:12 14-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
583 դիտում
19:38 14-01-2025
Երևանում էին Իրանի Մեջլիսի պատվիրակները
640 դիտում
19:07 14-01-2025
Կքննարկվի բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը