2775 դիտում
10:49 22-06-2019
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Վրաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագետների հետ․ «Ազատություն»
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Վրաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագետների հետ, կապված երկրի իրավիճակի հետ: Նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Էստոնիայի, Լիտվայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Բուլղարիայի դեսպանները, ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար և ԵՄ գրասենյակի ղեկավարները: Հաղորդում է [url=https://www.ekhokavkaza.com/a/30013253.html]«Ազատությունը»[/url]։
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանների հետ հանդիպման ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ հասարակակն համաձայնության հասնելու և բևեռացումը մեղմացնելու համար պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք չունեն ապակայունացմանն ուղղված մտադրություններ և գաղափարներ։
«Վրաստանի նախագահի խոսքով, հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը, Վրաստանը կայունության օջախ է, հետևաբար, հեշտ է գուշակել, թե ում է ձեռնտու Վրաստանում իրավիճակի լարվածությունը ապակայունացումը»,- նշված է Վրաստանի նախագահի մամլո ծառառության տարածած հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
1450 դիտում
23:45 03-12-2024
Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել
1240 դիտում
17:27 27-10-2024
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ է ունենում ընդդիմության առաջնորդների հետ
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»