211652_close_icon
views-count1793 դիտում article-date 16:08 27-12-2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 48 դեպք, որից 30 դեպքով հաշվարկվել է 71.104.633 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 18 դեպքով նշանակվել է 1.650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` [b]Բուսական աշխարհի պահպանության ոլորտ [/b] Արձանագրվել է 30 դեպք, որից 24-ով հաշվարկվել է 59.900.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Լոռի՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (387 հաճարենի, 1 բարդի, 1 բալենի) հաշվարկվել է 55.669.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (5,6 խմ թափուկ վառելափայտ, 0,03 խմ վառելափայտ)՝ 112.180 ՀՀ դրամի չափով չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 3 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (15 հաճարենի, 5 հացենի, 1 ղաժի) հաշվարկվել է 2.370.810 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 8 դեպքով (3,82 խմ թափուկ վառելափայտ, 2,2 խմ վառելափայտ, 7,4 խմ կողահատ տախտակ, 400 պարկ փայտածուխ)՝ 1.129.160 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով իրականացվել է 82.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի վերահաշվարկ։ Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (4 թեղի) հաշվարկվել է 56.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 2 դեպքով հաշվարկվել է 190.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 թեղի) հաշվարկվել է 240.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Կոտայք՝ նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 49.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Սյունիք՝ նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 3 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ամփոփվել է 1 ստուգում։ Կոտայք՝ նախկինում «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված մասնագիտական ստուգման արդյունքում (38 ծառի կոճղ) հաշվարկվել է 1.506.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 2 դեպք: Վայոց ձոր՝ ապօրինի որսի 1 դեպքով (3 հատ քարակաքավ) հաշվարկվել է 15.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևան՝ Գյումրու Օազիս ռեստորանային համալիրից «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ տեղափոխված 1 հատ Ռեզուս Մակակ տեսակի կապիկը տեղափոխվել է ԶՕՕ Ֆաունա-Արտ վերականգնողական կենտրոն՝ կարանտինային բուժման և հետազոտության նպատակով։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 1 դեպք։ Լոռի՝ առանց մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման թույլտվության 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ամփոփվել է 3 ստուգում, 2-ով հաշվարկվել է 4.338.941 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Սյունիք՝ նախկինում «ԶՊՄԿ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 971.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Լոռի՝ «Մարց Էներջի» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Արարատ՝ «Սմբաթ Ավետիսյան» ԱՁ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.367.941 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտ Արձանագրվել է 1 դեպք։ Կոտայք՝ հանքի ապօրինի շահագործման 1 դեպքով (տեղահանվել է 1454,2մ3 բազալտանման լեռնային զանգված, որի հետևանքով վնասվել է 1233,8մ2 հողածածկույթ) հաշվարկվել է 39.255 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Իրականացվել է 1 ստուգում։ Սյունիք՝ «Լիճքվազ» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 5.305.237 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 9 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 7 գործ (430.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 22.078.837 ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր