211652_close_icon
views-count9195 դիտում article-date 09:49 27-12-2019

Ավիավթար Ալմաթիում. կա 14 զոհ, 35 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ղազախստանի խոշորագույն Ալմաթի քաղաքում ինքնաթիռի կործանման հետևանքով կա 14 զոհ, 35 վիրավոր։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքապետարանին։ Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածներից 9-ը երեխաներ են։ Վիրավորների մեծ մասի վիճակը ծանր է։ Ինքնաթիռում եղել է 95 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Bek Air ավիաընկերության՝ Ալմաթի-Նուր-Սուլթան չվերթն իրականացնող ինքնաթիռն օդ բարձրանալիս, օդանավակայանի տարածքից դուրս, կորցրել է բարձրությունն ու հարվածել բետոնե պատնեշի, որից հետո բախվել երկհարկանի շինության։ Դեպքի մանրամասն հանգամանքները պարզվում են: Մինչև հանգամանքների պարզ դառնալը, այս ավիաընկերության գործունեությունը կդադարեցվի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր