Ավիավթար՝ Ֆիլիպիններում. զոհվել է 47 զինվորական և 3 քաղաքացիական անձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆիլիպիններում նախօրեին ավիաաղետ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, կիրակի ռազմական С-130 ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ մխրճվել է Ջոլո կղզում գտնվող գյուղի մեջ։
Վթարի հետևանքով զոհվել է 47 զինծառայող և 3 քաղաքացիական անձ։
Նշվում է, որ ինքնաթիռը Կագայան-դե-Օրո քաղաքից Ջոլո կղզի էր տեղափոխում 96 զինվորականի, ներառյալ 3 օդաչուի և անձնակազմի 5 անդամի։ Զինվորականները մեկնում էին նշված վայր՝ ծայրահեղականներին և ապստամբներին դիմակայելու համար։
Աղետից հետո իննքնաթիռում հրդեհ է բռնկվել։ 49 զինվորական հոսպիտալացվել է։ Վթարի հետևանքով տուժել է նաև 4 քաղաքացիական անձ։