Ավիավթար` Իրանում. բոլոր ուղևորները զոհվել են
Իրանական Ոստիկանությանը պատկանող Turbo Commander ինքնաթիռը Զահեդան քաղաքի մոտակայքում ավիավթարի է ենթարկվել լեռներում:
Ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմը:
Անձնակազմի 3 անդամներից բացի, ինքնաթիռում իրավապահ մարմինների բարձրաստիճան 3 պաշտոնյաներն են եղել, որոնց թվում նաև Իրանի Ոստիկանության քննչական վարչության պետ` գեներալ Մահմուդ Սադեկին:
Վթարի պատճառները պարզվում են: