108380 դիտում
22:48 26-12-2019
Աշտարակի ոստիկաններն իրականացրել են «Պոպոքջարդիչ» օպերացիան. բերման է ենթարկվել «օրենքով գող» Օշականցի Գևորիկի՝ «Կուկ» մականվամբ եղբոր տղան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության՝ վարչության պետ Վահան Աղգաշյանի և ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ Աշտարակ քաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Պոպոքջարդիչ» անվանումը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված օպերացիայի շրջանակում սառը զենք կրելու կասկածանքով Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու 2-րդ շենքի բակից ոստիկանության Աշտարակի բաժին է բերման ենթարկվել Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գրիգոր Հակոբյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հակոբյանը «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղան է և քրեական աշխարհում հայտնի է «Կուկ» մականվամբ։
Վերջինս եղել է BMW X5 մակնիշի 90 XX 089 համարանիշի ավտոմեքենայով, որի մեջ էլ հայտնաբերվել է սառը զենք և «բիտա»։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[b]«Օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղան՝ նախկինում մի քանի անգամ դատված «Կուկ» մականվամբ Գրիգոր Հակոբյանն է
[/b][img]https://st0.shamshyan.com/editor/0831349001577386053398712.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
193925 դիտում
18:16 07-08-2019
Ոստիկանությունը բերման է ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գևորիկի՝ «Թուրք» մականվամբ եղբորը
Այս բաժնից
1852 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)