211652_close_icon
views-count1189 դիտում article-date 19:23 26-12-2019

Խորհուրդը քննարկել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի հերթական նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է խորհրդի գործունեությունը և այս նիստը համարել լավ առիթ առաջիկա տարվա անելիքները նախանշելու համար: Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում 2020-2023 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի նախագիծը, որը ներառում է մի շարք միջոցառումներ կանխման, կանխարգելման և աջակցման: Ծրագրի նախագծում նաև առանձին անդրադարձ է կատարվել երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանը: Ազգային ծրագրի նախագիծը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը: Խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ազգային ծրագրի շրջանակներում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում հիմնական թիրախների, առկա խնդիրների և հնարավոր լուծումների շուրջ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է հստակ ռազմավարական նպատակների շեշտադրումը և ծրագրում ներառվելիք միջոցառումների արդյունքների շոշափելիությունը:

Նմանատիպ նյութեր