211652_close_icon
views-count1383 դիտում article-date 20:15 26-12-2019

Դեկտեմբերի 27-ին մայրաքաղաքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի և Թբիլիսյան խճուղուց դեպի ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վարչական շենք տանող անանուն փողոցի խաչմերուկում (Թբիլիսյան խճուղի, №13 հասցեի դիմացի հատված) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող, և այսուհետ տվյալ խաչմերուկով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր