Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ֆուտզալի կանանց բաց առաջնություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպում է ֆուտզալի կանանց բաց առաջնություն։
Առաջնությունն անցկացվելու է երկու՝ մինչև 14 և 15-ից բարձր տարիքային խմբերի համար։ Այն կմեկնարկի հունվարի 19-ին, իսկ եզրափակիչ փուլը կանցկացվի մարտին։
Հանդիպումները կկայանան յուրաքանչյուր շաբաթ-կիրակի՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Թիմերը պետք է բաղկացած լինեն առնվազն 6 մասնակցից։
Մասնակցության համար պետք է ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ը womens@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել թիմի անունը, մասնակիցների անուն-ազգանունները, կոնտակտային անձի հեռախոսահամար։