3772 դիտում
20:52 24-12-2019
Քաթար. Գոռ Մինասյանը՝ ոսկե մեդալակիր, Ռուբեն Ալեքսանյանը՝ արծաթե
Քաթարում ավարտված ծանրամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի գերծանր քաշային կարգի (+109 կգ) հաղթողի կոչումը նվաճել է օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, իսկ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը զբաղեցրել է երկրորդ տեղը:
Երկամարտում Մինասյանը 8 կգ գերազանցել է Ալեքսանյանին: Գոռը վստահ հաղթանակ է տարել պոկում վարժությունում, իսկ Ռուբենը՝ հրումում:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Տաթեւ Հակոբյանը (87 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, Իզաբելա Յայլյանը (59 կգ) գրավել էր 5-րդ տեղը, Հակոբ Մկրտչյանը (96 կգ) զբաղեցրել էր 7-րդ տեղը, իսկ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) զրո էր ստացել պոկում վարժությունում: 2016թ․ Եվրոպայի չեմպիոնը 3 փորձից չէր կարողացել բարձրացնել 161 կգ:
Նմանատիպ նյութեր
40593 դիտում
21:19 08-04-2017
Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր
2946 դիտում
18:57 11-04-2021
Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Եվրոպայի արծաթե մեդալակիր, Վարազդատ Լալայանը նվաճեց բրոնզը
4530 դիտում
21:25 13-04-2019
Ծանրամարտի ԵԱ. Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր, Գոռ Մինասյանին խանգարեց վնասվածքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2548 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3859 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2842 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ