211652_close_icon
views-count29960 դիտում article-date 13:35 24-12-2019

Բերման է ենթարկվել ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը իր կաբինետում հարցրել է Դ. Ափոյանին, թե ճանաչում է արդյոք օրեր առաջ համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակային հատվածում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներին, երբ հնչել էին կրակոցներ, նա պատասխանել է, որ չի ճանաչում, ինչից հետո ԵՊՀ են ժամանել ոստիկաններ և Դ. Ափոյանին բերման ենթարկել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/21/1143490/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, դեկտեմբերի 20-ին, կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում՝ Երևանի պետական համալսարանի բակում, վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ: Ոստիկանները պարզել էին, որ ժամը 14:00-ի սահմաններում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակային հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները զննություն էին կատարել տեղանքում, որտեղ հայտնաբերել են 2 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել էին վիճաբանության մասնակիցների ինքնությունը, որոնց տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր