211652_close_icon
views-count52468 դիտում article-date 13:26 24-12-2019

Կիևյան կամրջից իրեն ցած նետած 64–ամյա տղամարդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառաողները ծառայության ընթացքում նկատել են, որ Կիևյան կամրջի վրա քաղաքացիներ են հավաքվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ Կիևյան կամրջի տակից պոլիտրավմա ախտորոշմամբ Երևանի 1-03 շտաօպօգնության բժիշկների հերթապահ խումբը հիվանդանոց է տեղափոխել Արագածոտնի մարզի բնակիչ, 64-ամյա Ռուբեն Ե.-ին: Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել են, որ ժամը 11:20-ի սահմաններում Ռուբեն Ե.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր