211652_close_icon
views-count197312 դիտում article-date 19:00 23-12-2019

Դաժան սպանություն՝ Արարատի մարզում. Մասիսում դանակով կտրել են 17-ամյա պատանու պարանոցն ու հարվածել սրտին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին «Մասիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ պարանոցի և սրտի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երտասարդ տղա։ Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի, ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի և Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Սնդրեասյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիսի քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Էդիկ Բեգլարյանն էր։ Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե որտեղից է սպանվածը տեղափոխվել հիվանդանոց, ինչպես նաև՝ որտեղ է տեղի ունեցել հանցագործությունը։ Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության պետ Ա. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Արարատի մարզի դատախազի տեղակալ Վաղարշակ Մկրտչյանը։ Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են այն վայրը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, իսկ դեպքի վայրում Մասիսի քաղաքի 4-րդ փողոցում գտնող չգործող տպարանի հարևանությամբ գտնող տարածքում հայտնաբերվել են արնանման հետքեր, որտեղ այս պահին աշխատում են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր