SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 46-ամյա Յուրա Եղիազարյանը և հայտնել, որ դեկտեմբերի 20-ի ժամը 23:00-ից մինչև դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, իր բնակության շենքի բակից գողացել են իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 77 NN 775 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնբի հետաքննչական բաժանմունքի խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ:Գ. Շամշյանի տեղեկություններով, տուժած Յու. Եղիազարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է Արմավիր քաղաքի նոտար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Երևանում թալանել են Արմավիր քաղաքի նոտարի Porsche Cayenne-ը
2019.12.22 19:49

Twitter
Вконтакте
Одноклассники