211652_close_icon
views-count46402 դիտում article-date 14:38 22-12-2019

Խոշոր հրդեհ Լոռու մարզում. մեծ թվով հրշեջներ երեկվանից պայքարում են հրդեհի տարածման դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզում: Ժամը 18։40-ին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության մի քանի մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։43-ին։ Նախնական տվյալներով՝ այրվել է մոտ 150հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքները գիշերը ժամը 00։35-ին մթության պատճառով դադարեցվել են։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր, առավոտյան ժամը 08։45-ից վերսկսվել են նշված հատվածի խոտածածկույթի հրդեհաշիջման աշխատանքները։ Աշխատանքներին մասնակցում են մարզային փրկարարական վարչության մի քանի մարտական հաշվարկներ: Հրշեջ-փրկարարները, որոնց մեջ են նաև ազատ հերթափոխի մեջ գտնվողներ, պայքարում են կրակի դեմ, սակայն հրդեհաշիջմանը խանգարել է տեղանքի դժվարամատչելի լինելն ու ուժեղ քամին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրշեջներին ժամը 14:00-ի դրությամբ հաջողվել է մարել հրդեհը: Այրվել է շուրջ 200 հա չոր խոտածածկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր