211652_close_icon

Դավիթ Խաժակյան. Քաղաքային խնդիրները կշարունակվեն բարձրաձայնվել, այս մասով ունեմ իմ կուսակցության լիարժեք սատարումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

views-count2892 դիտում article-date 22:11 21-12-2019
Իմ տրամադրվածությունն այնպիսին է, որ քաղաքային խնդիրները կշարունակվեն բարձրաձայնվել, ես այս մասով ունեմ իմ կուսակցության լիարժեք սատարումը, իսկ դրա ֆորմատը կորոշվի երկուշաբթի օրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՀԿ կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է տրամադրվածությունը՝ վա՞յր է դնելու ավագանու իր մանդատը, թե ոչ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/12/21/khazhakyan/3170279?fbclid=IwAR2M0VLP6Hm1QFAkPAb9BnWWc4dwToyuvAZ80wyHKoQGnMV9ZywzZQD61IM]Tert.am[/url]-ը: Դիտարկմանը՝ նա իր ելույթներում, օրինակ, օգտագործել է «քուանշ, պարո՛ն քաղաքապետ» արտահայտությունը, դա քաղաքակիրթ պայքարի ձև՞ էր արդյոք, նա պատասխանեց. «Ես դրա մասին արդեն խոսել եմ, կուսակցությունում ինձ ամիսներ առաջ դրա համար նկատողություն են հայտնել, որ այդ արտահայտությունները գուցե չարժե կիրառել: Ես ընդունել եմ այդ նկատառումը և մի քանի ամսվա ելույթներում կարող եք լսել սուր քննադատություններ, բայց ոչ նման ձևակերպումներ: Ես ստացել եմ այդ արձագանքը և ընդունել եմ»: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք նա երբևէ իր խմբակցության անդամներին հորդորե՞լ է ավելի մեղմ լինել, չանցնել անձնական դաշտ, Խաժակյանը պատասխանեց, որ իրենք մշտապես քննարկում են միմյանց ելույթները և դրանց արձագանքները: «Մեզ մոտ ընդհանրական է այդ տեսակետը, որ անձնական ձևակերպումներից պետք է զերծ մնալ. դեպք առ դեպք մեկս կարծում է, որ դա անձնական ձևակերպում էր, մյուսս՝ ոչ: Թող դրա գնահատականը տա հանրությունը, իհարկե, մենք քննարկում ունեցել ենք, և դա կլինի շարունակական»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր