13668 դիտում
10:50 21-12-2019
Երևանում թալանել են գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետի տունը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 20-ին, անհայտ անձը կամ անձինք Երևանում թալանել են Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, Աննա Բադալյանի բնակարանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:30-ից մինչև 19:00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 46 շենքի բնակիչ Ա. Բադալյանի տան դուռը բացել են, մտել տուն, տակնուվրա արել այն և ննջասենյակից հափշտակել գումար:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պաշա Օրդյանի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Ենոքյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Բադալյանն աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
87139 դիտում
11:45 07-10-2017
Երևանում թալանել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ
Այս բաժնից
2134 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)