4038 դիտում
09:37 21-12-2019
Փաշինյանի ընտանիքին քննադատողները իրենց «քիթները խոթում են» ուրիշի անձնական կյանք. «Իմքայլական»․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ իշխանությունները շատ լավ են աշխատում, ու ընդդիմության գործը իրենց քննադատելն է, որն էլ նրանք իրականացնում են: Իշխանական պատգամավորի կարծիքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին քննադատողները պարապ են մնացել ու իրենց «քիթները խոթում են» ուրիշի անձնական կյանք:
«Ովքեր հին ռեժիմից մնացած աբիժնիկներ են, այսօրվա իշխանության ներկայացուցիչներից դժգոհում են, որովհետև իրենք պաշտոն չունեն, ես այսպես եմ հասկանում, այսօր ովքեր պաշտոն են ուզում, և քիթները չի հասնում դրան, բնականաբար, դառնում են ընդդիմություն, դառնում են քննադատողներ:
Եթե իշխանությունը ձախողի, ուրեմն երկիրն է տուժելու, դրա համար խորհուրդ կտամ այն ընդդիմադիր ուժերին, որոնք իրենց ընդդիմություն են համարում, չնայած ես իրենց ընդդիմություն չեմ համարում, նրանց խորհուրդ կտամ գան կառուցողական դաշտ: Իրենց թվում է` դա դուր է գալիս ժողովրդին, բայց այդ նույն մարդկանց խորհուրդ կտամ գնան մտնեն ժողովրդի մեջ, բայց չմոռանան կասկով գնան. ժողովուրդն իրենց սպասում է չարացած»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
15:25 06-07-2024
Ադրբեջանը դարձյալ քիթը խոթում է Հայաստանի ներքին գործերի մեջ
20478 դիտում
16:36 05-09-2016
Զորավար Մանվել Գրիգորյանին քննադատողները թուրք են. տեսանյութ
Այս բաժնից
2332 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2122 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1582 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»