1531 դիտում
18:52 20-12-2019
Ռուբեն Վարդանյանը Տնտեսագիտական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի, Հայաստանում UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր, հայ գործարար Ռուբեն Վարդանյանը դասախոսությամբ է հանդես եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:
Այս մասին հայտնեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից:
Հյուրին ներկայացրել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ նշելով, որ Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպումը ՀՊՏՀ-ականների համար սպասված է, ապա արժևորելով Ռուբեն Վարդանյանի գործունեությունը, մասնավորապես կրթական նախաձեռնությունները:
Ռուբեն Վարդանյանի ելույթը նվիրված էր նրան, թե ինչպես 21-րդ դարում պլանավորել սեփական կյանքը հետագա 20 տարվա կտրվածքով (Как в XXI веке планировать свою жизнь на 20 лет вперёд): Բանախոսությունը ուսուցանող էր, բազմաբովանդակ, հայրենասիրության, մարդասիրության, գիտելիքի ու կրթության մասին:
Բանախոսությունը լսարանի հետ անկեղծ զրույց էր՝ տեղեկատվական դարաշրջանի մարտահրավերների պարագայում մրցունակ լինելու, նորարարական գաղափարներ իրագործելու ճանապարհին խոչընդոտներ հաղթահարելու, փոփոխություններից չվախենալու, փոքր ու զարգացող երկրում կայանալու, ապագայի տեսլականն ուրվագծելու մասին:
Հանդիպման երկրորդ հատվածը հարց ու պատասխան էր. անվանի գործարարը պատասխանել է լսարանի հարցերին: «21-րդ դարում մենք ունենք հնարավորություն ընտրելու, և դա ֆանտաստիկ է»,- հանդիպումը եզրափակել է Ռուբեն Վարդանյանը:
Նմանատիպ նյութեր
1209 դիտում
23:26 04-11-2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հադես է եկել դասախոսությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1073 դիտում
13:20 25-09-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը Կոլումբիայի համալսարանում դասախոսությամբ է հանդես եկել
1095 դիտում
14:51 21-11-2015
«Ինտեգրում կրթության միջոցով». Արմեն Աշոտյանը հանդես է եկել դասախոսությամբ Հայաստանի Ամերիկյան համալսարանում
Այս բաժնից
1012 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
961 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան