1681 դիտում
21:04 04-05-2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունն է հանձն առել ՀՀ-ում ջրամատակարարման և ջրահեռացման բոլոր համակարգերի կառավարումը. պարզաբանում
Համաձայն ՀՀ կառավարության հետ կնքված պայմանագրի «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձն է առել ՀՀ-ում ջրամատակարարման և ջրահեռացման բոլոր համակարգերի կառավարումը և սպասարկումը, հեղեղատարերի սպասարկումն ու շահագործումը, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը և մի շարք այլ պարտավորություններ։ Այս մասին պարզաբանում է տարածել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Հետևապես՝ Երևան քաղաքում երեկ տեղացած հորդառատ անձրևներից հետո առաջացած ջրակուտակումները, որոնց հետևանքով քաղաքի առանձին հատվածներում մեքենաների դժվարանցանելիություն էր առաջացել, իսկ որոշ դեպքերում էլ մեքենաներ էին խափանվել՝ պաշտոնապես ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի մակերևույթային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից։
«Ազատություն» ռադիոկայանի մեր գործընկերներին հորդորում ենք ավելի պրոֆեսիոնալ գտնվել և առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակում թացը չորից տարբերել ու քաղաքացիներին չապակողմնորոշել»։

Նմանատիպ նյութեր
1365 դիտում
15:57 22-07-2014
Տարոն Մարգարյանը ծանոթացել է Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի ընթացքին
1089 դիտում
17:37 15-12-2015
Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման աշխատանքները շարունակական են
Այս բաժնից
511 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
655 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1132 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը