slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հադես է եկել դասախոսությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հադես է եկել դասախոսությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1893 դիտում article-date 23:26 04-11-2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր հանդես է եկել «Պետության դերի ժամանակակից ընկալումները» խորագիրը կրող դասախոսությամբ:

«Մեր շրջապատում, մեր տարածաշրջանում, ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում երևույթներ կան, որոնք մեկնաբանելու կարիք ունեն և այդ մեկնաբանությունների մեջ պետք է լինեն նաև տեսական դատողություններ կամ տեսական մեկնաբանություններ: Այդ առումով ամենակարևոր թեման՝ պետության դերի մասին խոսակցություններն են: Շատ դեպքերում, երբ խոսում ենք մեզ շրջապատող միջավայրի, պետության կամ իշխանության գործողությունների մասին մոռանում ենք, թե ինչ է նշանակում պետություն»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Նրա խոսքով՝ այն միջավայրը, որում հիմա ապրում ենք և այն միջավայրը, որ մենք ունեցել ենք Խորհրդային տարիներին կամ դրանից անմիջապես հետո, լրիվ այլ է: «Այն պահանջները, որոնք ներկայացվել են պետությանը Խորհրդային տարիներին, 1990-ականներին և հիմա բոլորովին այլ են»,- ասել է Վահագն Խաչատուրյանը՝ նշելով, որ պետության դերի մասին խոսելը շատ կարևոր դարձավ COVID-19 համավարակի ընթացքում: Նախագահը ներկայացրել է համավարակի բռնկման արդյունքում առաջացած դժվարությունները, դրանք հաղթահարելու ուղղությամբ աշխարհի տարբեր պետությունների ձեռնարկած քայլերը, Հայաստանի մոտեցումները:

Հանրապետության նախագահը խոսել է նաև պետական ինստիտուտների դերի, տնտեսությունում պետության ներկայության անհրաժեշտության և պետական գործառույթների մասին:

«Համատարած ավելի շատ գերակշռող են այն տեսակետները, որ պետության կարգավորիչ դերը պետք է ավելի մեծացնել: Տնտեսագետներս փորձում ենք ասել, թե ո՞րն է ամենակարևորը: Պետությունն ի՞նչ պետք է անի... Այս հարցը դեռևս քննարկումների տեղիք է տալիս... Ընդհանուր առմամբ, պետությունն առաջին հերթին, իհարկե, պետք է պաշտպանի սեփականության իրավունքը, լուծի կոնֆլիկտները, կարգավորի իրավական դաշտը: Քաղաքացին պետք է պաշտպանված լինի, բիզնեսը պետք է պաշտպանված լինի: Այս հարցերում, իհարկե, պետությունը դեր ունի: Պետք է տրամադրի այնպիսի բարիքներ, որոնք մասնավոր հատվածը չի կարող տալ: Սա պայմանական է, քանի որ ժամանակի ընթացքում բարիքների տրամադրման գործառույթները ևս փոխվում են:

Տեխնոլոգիական զարգացումը, ժամանակի ընթացքում մեր մտածելակերպի կամ վարքագծի փոփոխությունը պետք է բերի նրան, որ պետությունը ժամանակ առ ժամանակ իր որոշ ֆունկցիաներից ուղղակի ազատվի: Առաջընթացը դա է պահանջում»,
- ասել է նախագահը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր դասախոսության ընթացքում անդրադարձել է նաև տնտեսական առաջընթացի հիմնական տարրերին, պետության դերին, ժամանակակից տնտեսագիտության, ինչպես նաև 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներին, պետություն-շուկա հարաբերություններին:

Նախագահը պատասխանել է նաև ուսանողների հարցերին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր