211652_close_icon
views-count1167 դիտում article-date 14:23 20-12-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 19-ին, ժամը 08.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 18-ին, ժամը 22.00-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Ռենջ Ռովեր» և կայանված «ԵրԱԶ» մակնիշի ավտմեքենաներ. «Տոյոտա»-ի 24-ամյա և «Ռենջ Ռովեր»-ի 34-ամյա վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ին, Երևանի Այվազովսկու փողոցում «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 19-ին, ժամը 08.40-ին, Երևանի Սարալանջի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 19-ին, ժամը 16.20-ին, Երևանի Ռոստովյան փողոցում իրար են բախվել «Ջիպ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 56-ամյա վարորդը և 64-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 19-ին, ժամը 19.40-ին, Երևանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 19-ին, ժամը 17.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 18-ին, ժամը 21.20-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 63-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 19-ին, ժամը 17.00-ին, Երևանի Միքայելյան և Մեծարենցի փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 18-ին, ժամը 19.30-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, Երևանի Մոլդովական փողոցում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարակույտին. 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 19-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արարատ-Երասխ ճանապարհի ՈԿՖ բանավանի 1-ին կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 19-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 63,5-րդ կմ-ին «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 19-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «Նիսան Մուրանո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 19-ին, ժամը 19.55-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խանջյան և Խմելնիցկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արենի-Խաչիկ ճանապարհի 16,5-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 23-ամյա վարորդը և 59-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Խաչիկ գյուղի բուժկետ: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր