211652_close_icon
views-count23383 դիտում article-date 21:58 19-12-2019

Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են 2 Mեrcedes-ներ, Ford-ն ու ВАЗ 2107-ը.. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու 67Բ հասցեի դիմաց բախվել են Գյումրիի բնակիչ՝ 63-ամյա Ս. Գ-ի վարած Mercedes մակնիշի 607 AF 61 համարանիշի, Երևանի բնակիչ՝ 25-ամյա Խ. Ն-ի վարած Ford 88 MD 858 համարանիշի, Գյումրիի բնակիչ՝ 54-ամյա Գ. Ս-ի վարած Mercedes մակնիշի 35 DP 281 համարանիշի և Գյումրիի բնակիչ՝ 27-ամյա Ա. Գ-ի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 AD 024 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Ախուրիկ գյուղի բնակիչ, 23-ամյա Ս. Բ-ն մարմնական վասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր