211652_close_icon
views-count28276 դիտում article-date 19:32 19-12-2019

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են 25-ամյա վարորդի BMW-ն ու 24-ամյա վարորդի Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։10- սահմաններում Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ պողոտա և Մազմանյան փողոցի խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչներ՝ 25-ամյա Արտյոմ Կարապետյանի վարած BMW մակնիշի 77 AR 117 համարանիշի և 24-ամյա Հովհաննես Համբարյանի վարած Opel մակնիշի 36 QF 508 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Գյումրիի բնակիչ, 20-ամյա Օ. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն; Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+

Նմանատիպ նյութեր