211652_close_icon
views-count1807 դիտում article-date 15:42 18-12-2019

Հաբեթնակ Կուրղինյան․ Այս պահին ըմբիշների մարզավիճակը բավարար է

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 8-22-ը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց հավաքի և առաջիկա անելիքների մասին: «Այս հավաքի ընթացքում ավելի շատ ուշադրություն ենք դարձնում ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությանը, բայց դա չի նշանակում, որ գորգային աշխատանք չի լինելու, քանի որ Եվրոպայի առաջնությունից առաջ քիչ ժամանակ կա։ Հավաքը կտևի 14 օր։ Հաջորդ տարի կմասնակցենք միջազգային մրցաշարի Իրանում և ԵԱ-ից առաջ հավաք կանցկացնենք Երևանում, իսկ դրանից հետո կան երկու օլիմպիական վարկանիշային մրցաշարեր։ Հավաքականի հիմնական մասը երիտասարդ ըմբիշներ են, այս պահին նրանց մարզավիճակը բավարար է»,- նշեց մարզիչը: Հիշեցնենք, որ Ծաղկաձորում ընթացող հավաքին մասնակցում են 32 ըմբիշներ:

Նմանատիպ նյութեր