3967 դիտում
09:23 18-12-2019
Փաշինյանի աջակցության աստիճանին հասնելու համար այլ ղեկավարներ ամեն ինչ կանեին․ «Ամերիկայի ձայն»
Չնայած «Թավշյա հեղափոխության մեղրամիսն» ավարտվել է և Հայաստանի կառավարությունը լծված է առօրյա աշխատանքի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցության աստիճանը հայ հասարակության շրջանում աննախադեպ է մնում, [url=https://www.amerikayidzayn.com/a/5209794.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին պատմել է ԱՄՆ-ի Հանրապետական միջազգային ինստիտուտի Եվրասիայի տարածքի պատասխանատու Սթիվեն Նիքսը: Հանրապետական միջազգային ինստիտուտի կողմից Հայաստանի հանրային կարծիքի հետազոտության համաձայն, Փաշինյանի աջակցության աստիճանը Հայաստանում 76 տոկոս է կազմում.
«Նախկին խորհրդային տարածքում ցանկացած ղեկավար, ցանկացած առաջնորդ ամեն ինչ կաներ նման բարձր վարկանիշի համար»:
Նիքսի խոսքով, վարչապետի և կառավարության բարձր աջակցությունը Հայաստանի քաղաքացիների շրջանում վարչակազմի գործունեության աջակցության կարևորագույն ցուցանիշն է.
«Մեր հարցման առավել կարևոր բացահայտումներից մեկը լավատեսությունն է, որ տիրում է հայ հասարակության շրջանում: Հայաստանցիների 70 տոկոսը լավատես են իրենց երկրի ապագայի նկատմամբ: Մենք հարցումներ ենք անցկացնում հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում և պետք է ասեմ, որ հայերի լավատեսության մակարդակը բոլորից բարձր է: Դա ինքնին ցնցող է»:
Միևնույն ժամանակ, քաղաքացիները գիտակցում են, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծումը՝ կոռուպցիայի դեմ պայքար, դատաիրավական և տնտեսական իրական բարեփոխումներ, ժամանակ է պահանջում, նշում է Սթիվեն Նիքսը.
«Ըստ մեր ստացած արդյունքների, ժողովուրդը պատրաստ է այս կառավարությանը տալու ժամանակ այս խնդիրները կարգավորելու համար»:
Հանրապետական միջազգային ինստիտուտի ներկայացուցչի կարծիքով, այն փաստը, որ նախկին իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերի աջակցությունը ցածր մակարդակի վրա է մնում, վկայում է մեկ բանի մասին՝ գործող իշխանություններին հաջողվում է լիարժեք կապ պահպանել հասարակության հետ.
«Գործող կառավարությունը շատ արդյունավետ է հաղորդում իր ասելիքը և ծրագրերը քաղաքացիներին, ինչի մասին վկայում են տվյալները: Իսկ ահա նախկին իշխանությունների ուղերձը արձագանք չի գտնում քաղաքացիների շրջանում»:
Նմանատիպ նյութեր
5054 դիտում
20:17 19-09-2017
«Մարիա» փոթորիկը Կարիբյան ավազանում հասել է վտանգավորության ամենաբարձր աստիճանին
9595 դիտում
23:33 07-01-2021
Երևանում -10 է, բայց -20 աստիճանին հավասար ցուրտ է. Սուրենյանը բացատրել է՝ որն է պատճառը
Այս բաժնից
10501 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am