211652_close_icon
views-count6722 դիտում article-date 23:00 17-12-2019

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը»,-ասվում է գրառման մեջ: Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան: «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ հփակ է Երևան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը: «Ինձ նոր տեղեկացրեցին,որ Հայ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ոսկեպար֊Ոսկեվան հատվածում հակառակորդը խախտել է հրադադարը։ Մոտ կես ժամ է անդադար կրակում են։ Փակ է Երևան֊Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս Ոսկեպար հատվածը: Մեքենաները շրջանցիկով են երթևեկում»,-ասվում է գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր