211652_close_icon
views-count1031 դիտում article-date 23:47 17-12-2019

ԿԽՄԿ ներկայացուցիչները բաց դաս են անցկացրել զորամասի սպայակազմի համար

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները բաց դաս են անցկացրել 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի սպայակազմի համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողները ծանոթացել են պատերազմի ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և մարդասիրական առաքելություն իրականացնող միջազգային այլ կազմակերպությունների գործունեությանը:

Նմանատիպ նյութեր