89271 դիտում
14:21 17-12-2019
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 24-ամյա տղան մահացել է. բախվել էին Lexus-ն ու ВАЗ 2110-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մկրտչյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նոյեմբերի 23-ին հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է նոյեմբերի 20-ին Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում նշված ճանապարհահատվածի 32-րդ կմ հատվածում բախվել են Ծովասար գյուղի բնակիչ, 59-ամյա Նվեր Մկրտչյանի վարած Lexus մակնիշի 01 VV 099 համարանիշի և Գանձակ գյուղի բնակիչ, 24-ամյա Նարեկ Խաչատրյանի վարած ВАЗ 2110 մակնիշի 35 QO 209 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ 3 օր անց Ն. Խաչատրյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+